Ենթամշակույթները Խորհրդային
Միության հասարակական
կյանքի ուշագրավ
դրվագներից մեկն
են: Որոշ
ենթամշակույթներ (օրինակ,
«ստիլյագներ», «հիպիներ»),
լինելով
արևմտյան մշակութային
ազդեցությունների արդյունք
և առաջնորդվելով ազատության
ու ազատ
ինքնարտահայտման գաղափարներով,
մարտահրավեր էին
ինչպես կոմունիստական իշխանության,
տիրող սոցիալիստական կենսակերպի,
այնպես էլ
տեղական ավանդական
մշակույթի համար:
Որպես կանոն
սկիզբ առնելով
Խորհրդային Միության
գլխավոր քաղաքներում,
այն է՝
Մոսկվայում և
Լենինգրադում, այս
շարժումները տարածվում
էին ողջ
երկրով մեկ
և հասնում
Հայաստան: Ցավոք,
Հայաստանում տարբեր
ենթամշակույթների պատմությունը
դեռևս չի
արժանացել անհրաժեշտ
ուշադրության, մինչդեռ
դրանց ուսումնասիրությունը կարող
է լույս
սփռել մի
շարք խնդիրների
վրա, որոնք
բացի զուտ
գիտական նշանակությունից, առնչություն
ունեն նաև
այսօրվա Հայաստանում
առկա խնդիրների
հետ: Մասնավորապես՝ Խորհրդային
Հայաստանում ենթամշակույթների օրինակով
ազատության դրսևորումների ուսումնասիրությունը կարող
է ուշագրավ
լինել առնվազն
հետևյալ երկու
դիտանկյունից.
ա/
Ազատության գաղափարների
տարածումը փակ
համակարգերում
Ինչպե՞ս
էին գլոբալ
գաղափարները (մոդա,
կենսակերպ) հասնում
Հայաստան խորհրդային
փակ համակարգի
պայմաններում: Ովքե՞ր
էին այդ
գաղափարների հետևորդները
Հայաստանում և
ի՞նչ դրդապատճառներով էին
նրանք որդեգրում
դրանք: Տեղական
ի՞նչ դրսևորումներ
էին ստանում
ազատական շարժումները
Հայաստանում: Ինչպե՞ս
էին դիմակայում
«պաշտոնական» և
հասարակական լայն
շերտերի հակազդեցությանն ու
հակակրանքին:
բ/
Խորհրդային Հայաստանում
և ավանդական
հայ մշակույթի
պայմաններում հանդուրժողականության, այլախոհության, ազատ
ինքնարտահայտման խնդիրը
Արդյո՞ք
ենթամշակույթները բողոքի
դրսևորում էին
տիրող քաղաքական
համակարգի կամ
մշակույթի դեմ:
Արդյոք պետական
գաղափարախոսական մեքենան
խոչընդոտներ չէ՞ր
հարուցում ենթամշակույթների հետևորդների
ինքնադրսևորման համար:
Որքանո՞վ էր
հանդուրժող տեղական
ավանդական մշակույթը
ենթամշակույթների կողմից
ներմուծված ազատ
վարքագծի նոր
կանոններին: Առօրյա
կյանքում դիմադրության
ինչպիսի՞ եղանակներ
ունեին ենթամշակույթների ներկայացուցիչները տեղական
հակազդեցությանը դիմագրավելու
համար:
Խորհրդային Հայաստանում ենթամշակույթների ուսումնասիրությունը կարող է նպաստել գլոբալացվող աշխարհի պայմաններում՝ Հայաստան՝ ազատության հետ կապված նոր գաղափարների և կենսակերպերի ներթափանցման, տարածման, ադապտացիայի և դրանց նկատմամբ հակազդեցության մեխանիզմների կոնցեպտուալ հիմքերի ըմբռնմանը: Խորհրդային Հայաստանի պայմաններում ազատական գաղափարները տարածողների կողմից որդեգրված առօրյա դիմադրության եղանակները կարող են ուշագրավ և ուսանելի լինել նաև մեր օրերի համար: Հետազոտությունն իր եզրակացություններով կարող է նպաստել երկրում հանդուրժողականության, այլակարծության և ազատ ինքնադրսևորման հիմքերի ամրապնդմանը: